Բրազիլիայի պետական տոների շարքին ավելացել է Պելե արքայի տոնը
ՍՊՈՐՏԱյսուհետ Բրազիլիայում նոյեմբերի 19-ին կնշվի «Պելե արքայի» տոնը։ Որոշումն ընդունվել է երկրի կառավարության կողմից։
Այդ օրն ընտրվել է, քանի որ 1969 թվականի նոյեմբերի 19-ին Պելեն խփել է իր 1000-րդ գոլը «Վասկո դա Գամայի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ համաշարհային ֆուտբոլի լեգենդը պատմության միակ խաղացողն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ (1958, 1962, 1970) տիրանալով «Ոսկե աստվածուհու» գավաթին։ «Ֆուտբոլի արքա» մականունը կրող բրազիլացին կյանքից հեռացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։