Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է 22-ամյա Սպարտակ Ավետիսյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 2 մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում կլինիկական մահ տարած, ապա բժիշկների կողմից փրկված վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Արտաշես Չագլասյանի վարած «ԶԻԼ» մակնիշի, 44-ամյա Տիգրան Ասլանյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները և Երևանի բնակիչ 47-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Արարատ Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի, 28-ամյա Ժիրայր Ազիզյանի, ում բնակության վայրը պարզվում է, վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 75-ամյա Ղազար Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Սարգսյանի վարած «Toyota» մակնիշի և անհայտ անձ կողմից վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ա․ Չագլասյանը և «Volkswagen»-ի վարորդը տեղում մահացել են, իսկ «Volkswagen»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Սպարտակ Ավետիսյանը և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը կլինիկական մահ է տարել  և սկզբից արձանագրվել է նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել է նրան փրկել և վիրավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 22-ին խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել էին «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավոտմեքնենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր:

Մահացածներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներներ Միշա Խաչատրյանը, Վարդան Նիկոլյանը և մոտոպարեկներ Ռոբերտ Ղազարյանն ու Վարդան Միրզոյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի և Արմեն Հովհաննիսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի և ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել էին կայանված:

Երաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի Երևանում կայացավ «Կյանքս» վավերագրական ֆիլմի պրեմիերան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՆինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով․ ՊԵԿ Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին ՌԴ դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքից Ավստրալիան կոչ է արել Լիբանանին ընդգրկել Մերձավոր Արևելքի հրադադարի մեջ Երբ դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդները Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներ․ ՀԿԿ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում տեղի է ունեցել հինգ երկրաշարժ. մանրամասներՄոսկվան կորցնում է հավատը Երևանի խոսքերի նկատմամբԴերասանուհի Մերաբովան քննադատել է Հայաստանի վարչապետի քաղաքականությունը4 վիրավորները զինծառայողներ են․ մանրամասներ՝ Լոռու մարզի ՃՏՊ-իցՌուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին ՀՀ վարչապետը Կրեմլում կարծես թշնամու թիկունքում գտնվող դիվերսանտ լիներԵրբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ»Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ»Արտառոց դեպք՝ Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցումՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու«Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»Բացվել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը․ պատմության այս օրը (09 ապրիլ) Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ»Փոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ»Ավագը վերադառնում է շարք. Մուսաևը խոսել է Սպերցյանի առողջական վիճակի մասին Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ»Երուսաղեմի սրբավայրերն այցելուների համար կբացվեն ապրիլի 9-ին Մերձավոր Արևելքում հրադադարից հետո Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱնհաղորդ չպետք է մնան. «Փաստ»Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ»Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»Պարեկներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»Ո՛չ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական փակ շրջան. ինչ է սպասվում ընտրություններին․ «Ժողովուրդ» Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը. «Հրապարակ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Վինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո
Ամենադիտված