Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


40-օրյա համառ մարտերց հետո գրավվել է Աղդամ քաղաքը․ պատմության այս օրը (23 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կետերի և դելֆինների միջազգային օր, Աբխազիա՝ Դրոշի օր, Եգիպտոս՝ Հեղափոխության օր, Հարավային Օսիա՝ ԶԼՄ-ների աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1298– սպանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Թորոս Գ-ն:

1908 –կայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը:

1938 –ծնվել է հայազգի խորհրդային և ամերիկյան նկարիչ-գրաֆիկ, հումորային կոլլաժի վարպետ Վագրիչ Բախչանյանը:

1946-Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այնտեղից գնացքներով նրանց տեղափոխել են Հայաստան։

1988-Ադրբեջանի կենտկոմի նախագահ Վեզիրովը Բաքվի գիտնականների ակումբի հետ հանդիպում է ունեցել, որտեղ նրան առաջարկել են երկրում որոշակի ռեֆորմներ իրականացնել և ազատվել  «ալիևյան կադրերից», սակայն հանդիպումը չի ստացվել, որն էլ հիմք է հանդիսացել Ադրբեջանի Ազգային Ճակատ ստեղծելու:

1993 – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ 40-օրյա համառ մարտերց հետո գրավել են Աղդամ քաղաքը և որպես ռազմավար առգրավել ռազմական տեխնիկայի հսկայական քանակ։

2014- Քարվաճառի տարածք ներխուժած և Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված երկու ադրբեջանցի դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։

2016- ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ ինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարթակը զիջում են «Սասնա ծռերի» կողմից լիազորված խորհրդին։ Ավելի վաղ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, որ Փաշինյանը փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումն իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։

2020-Թուրքիայի Անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Անկարայում նախագահ Էրդողանի անցկացրած նիստի արդյունքներով  հռչակագրում բառացիորեն նշվել է. «Թուրքիան աջակցում է ցանկացած որոշման, որը եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը կընդունի իր արդարացի պայքարում»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1711 –ստորագրվել է Պրուտի պայմանագիրը, համաձայն որի Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Ազովը և պարտավորվել վերացնել Տագանռոգ ամրոցը:

1812– տեղի է ունեցել Սալթանովյան ճակատամարտը ռուս-ֆրանսիական զորքերի միջև, այն Ռուսների և Նապոլեոնյան բանակների պատերազմի առաջին ճակատամարտերից է:

1875-վախճանվել է ամերիկացի գյուտարար, կարի մեքենայի ստեղծող Իսահակ  (Այզեկ) Մերրիտ Զինգերը:

1881– ստեղծվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան, որն ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան է:

1901-գերմանացի բժիշկ Ռոբերտ Կոխը վարկած է առաջարկել, որ բուբոնային ժանտախտի տարածողներն առնետներն են:

1903 -«Ford Motor Company» ընկերությունը վաճառքի է ներկայացրել իր առաջին ավտոմեքենան՝ «մոդել А»-ն:

1918 –Օմսկի կառավարությունը հայտարարել է Սիբիրի անկախությունը, չեղյալ է հայտարարել բոլոր բոլշևիկյան օրենքները, վերականգնել է կալվածատերերի իրավունքները հողի նկատմամբ:

1948– վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտը, որը մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային կինոյի զարգացման մեջ:

1951 -Ռոկենկորտեում (Ֆրանսիա) բացվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը:

-վախճանվել է ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, մարշալ Անրի Ֆիլիպ Պետենը:

1974 –Հունաստանում ավարտվել է «սև գնդապետների» բռնապետությունը:

1979 –Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Հոմեյնին արգելել է երաժշտության հեռարձակումը, քանի որ դա փչացնում է երիտասարդությանը:

1982 –ՄԱԿ-ի կողմից կայացվել է որոշում համընդհանուր արգելել կոմերիցիոն նպատակներով իրականացվող կետորսությունը:

1985-ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարտական հերթապահության է կանգնել «Տոպոլ» հրթիռը:

1989– ծնվել է անգլիացի դերասան Դենիել Ռեդկլիֆը, որը  հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերով:

1990 –վախճանվել է ճապոնացի ինժիներ, JVC ընկերության հիմնադիր Կենդզիրո Տակայանագին:

1992– Աբխազիան հայտարարել է իր անկախությունը Վրաստանից:

1994-Սանկտ-Պետերբուրգում սկսվել են Բարի կամքի խաղերը:

1995– հայտնաբերվել է ամենապայծառ գիսաստղերից մեկը` Հեյլ-Բոպպի գիսաստղը:

2015 - «Կեպլեր» աստղադիտակի օգնությամբ հայտնաբերվել է առաջին երկրային տիպի է զոմոլորակը, որը գտնվում է Kepler-452 b  արեգականման աստղի ուղեծրում:

1985– ստեղծվել է աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը՝ Amiga-ն (Amiga 1000):

Կ. Խաչիկյան

Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին
Ամենադիտված