Ջրափրկարարները օգնության են հասել ջրային սկուտերով շրջված քաղաքացիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 22-ին՝ ժամը 15:19-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարներն ափից մոտ 500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային սկուտեր և երկու քաղաքացու։
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացիներին և ջրային սկուտերը։