Հայաստանին հակում են նոր զիջումների․ Սուրեն Սուրենյանց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեջբերել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլերի հայտարարությունները՝ գրելով․ «Այս տարին կարող է կարևոր լինել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր անեն»։
Oլաֆ Շոլց
Հակամարտության կողմերին «հավասարության» նշանով ուղղված հերթական կոչն է, որը փոխլրացնում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի վերջին աղմկահարույց հայտարարությունը՝ «ծանր փոխզիջումների» անհրաժեշտության մասին:
Ռեալպոլիտիկի մակարդակում Արևմուտքից հնչող այս հայտարարությունները կոչ են Հայաստանին՝ ևս մեկ անգամ իջեցնել նշաձողը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում»։