Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալություն է հայտնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի գրասենյակ․
«Արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերի և վերջիններիս համար Հայաստանի Հանրապետությունում ծագող հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ Սամվել Շահրամանյանի հետաքրքրությանն ի պատասխան՝ հայտնել ենք մեր պատրաստակամությունը որակյալ փաստաբանական ծառայության մատուցումը շարունակելու հարցում՝ ուշադրության կենտրոնում պահելով բռնի տեղահանված արցախահայության իրավունքները։
Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալություն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականության և մեր կողմից իրականացվող աշխատանքի համար»,- գրել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում։