Լոնդոնը և Կիևը կկարողանան պաշտպանական ոլորտում 2 մլրդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի հետ: Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին և Քիր Սթարմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, մասնավորապես՝ իրավիճակը ռազմաճակատում:
Այնուհետև Զելենսկու և Սթարմերի ներկայությամբ Ուկրաինայի պաշտպանունակությանը վարկային աջակցության մասին համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթղթով նախատեսվում է օգնություն տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի, զինամթերքի վերանորոգման և մասնակի արտադրության ոլորտում։
Լոնդոնը և Կիևը կկարողանան 2 միլիարդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել: Ընդ որում՝ այս գումարը վերջնական չէ և, հնարավոր է, ավելանա: