Բալետմայստեր Կարեն Իոաննիսյանը՝ «Պիկովայա դամա»-ի գլխավոր դերակատար
ՄՇԱԿՈՒՅԹՌուսաստանի Մեծ թատրոնի բալետային խմբի հյուրախաղերի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նոր բեմում կայացել է «Պիկովայա դամա» բալետի առաջին ներկայացումը, որի գլխավոր դերակատարը Կարեն Իոաննիսյանն է:
Կարենը ծնվել է Նալչիկում։ 2003 թվականին ավարտել է Ա. Վագանովայի անվան Ռուսական բալետի ակադեմիան։ 2003-2014 թթ եղել է Մարիինյան թատրոնի բալետային խմբի արտիստ։
2018 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը և ընդունվել Մեծ թատրոն՝ որպես մանկավարժ։