Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Այս անգա՞մ էլ Բանդուրյանները ջրից չոր դուրս կգան․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Սեւանի թերակղզում երեկ գիշերը տեղի ունեցած ողբերգական միջադեպի շուրջ, որի ժամանակ սպանվել է Սեւանի ավագանու անդամ, քաղաքում հայտնի ատամնաբույժ, 3 երեխայի հայր Արսեն Աֆիյանը, եւ 2 անձ վիրավորվել, տարբեր վարկածներ են պտտվում։

Դեպքի վայրը «Բոհեմիան ռեզորթ» հյուրանոցի ռեստորանն է, որին մոտ աղբյուրը «Հրապարակին» որոշ մանրամասներ փոխանցեց։ Ըստ մի վարկածի՝ ռեստորանի այցելուների միջեւ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ սեղաններից մեկի մոտ նստածներն անհարգալից են խոսել մատուցողի հետ։ Մատուցողը «խելոք ու համեստ» տղամարդ է եղել, ով մոտեցել է սեղանին՝ իր աշխատանքը կատարելու։

Սեղանի մոտ նստած են եղել Արսեն Աֆիյանը, ով ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ էր, նրա հորեղբորորդին՝ Էդգար անունով, եւ ընկերը՝ նախկին ճանապարհային ոստիկան, «Բոհեմիան ռեզորթի» անվտանգության աշխատակից Աղասի Ալոյանը։ Նրանք ծաղրել են մատուցողին, սկսել բարձր ձայնով ծիծաղել։
Մյուս սեղանի մոտ նստածների թվում եղել են նորատուսցի Արա Բանդուրյանի որդին՝ 19-ամյա Լյովա Բանդուրյանը, եւ կարատեի բազմակի չեմպիոն՝ 40-ամյա Միսաք Փաշիկյանը, ով այս տարվա փետրվարից հետախուզման մեջ է։ Նրան 2021 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելով եւ խարդախությամբ ուրիշի գույքն առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ բանկային փոխանցումներ կատարելու պատրվակով՝ ձեռք է բերել եւ հափշտակել ընդհանուր 115.482.685 ՀՀ դրամին համարժեք 209.500 եվրո գումար»: Դատաքննություն է ընթացել, եւ, ըստ Դատալեքսում հրապարակված տեղեկատվության, «07.12.2023 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Միսաք Սամվելի Փաշիկյանը չի ներկայացել: Վերջինիս ուղարկված ծանուցագիրը դատարանում հետ է ստացվել «Տեղում չի» նշումով: Դատական նիստը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 20.02.2024 թվականին»: Այս տարվա փետրվարի 20-ին եւս Փաշիկյանը չի ներկայացել դատին, դատարանը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ, եւ նա «հայտնաբերվել» է երեկ` տեղի ունեցած ողբերգությունից հետո:  «Դե, ավտարիտետ տղերք են, պարզ ա, իրանց էդ պահը դուր չէր կարա գալ, որ մատուցողին ձեռ են առնում, մոտեցել են, որ կարգի հրավիրեն, ու սկսվել է»,- պատմում է մեր աղբյուրը։

Ըստ մեկ այլ վարկածի, որը շրջանառվում է Սեւան քաղաքում, վեճը ծագել է բարձր խոսելու եւ ծիծաղելու պատճառով։ Սեղանից սեղան իրար սաստել են, ապա լեզվակռիվ է սկսվել, հետո՝ ծեծկռտուք, եւ կրակոցներ են հնչել, որից հետո Արսեն Աֆիյանը որովայնի շրջանում վիրավորված վիճակում մեքենան վարելով՝ հասել է Սեւան քաղաք։ Այնտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ մեքենան շուռ է եկել։ Արսենին եւ Էդգարին սեւանցիներն են տեղափոխել հիվանդանոց:

Կողմերից ո՞ր մեկն է առաջինը կրակել, եւ արդյո՞ք երկուսն էլ զինված են եղել։ ՔԿ-ից պատասխանում են․ «Երկու ատրճանակ է հայտնաբերվել, քննություն է իրականացվում՝ պարզելու, թե դրանք ովքեր են կրել եւ կիրառել»։ Քրեական վարույթ է նախաձեռնված ՔՕ 44-155՝ «Սպանության փորձ», 297՝ «Խուլիգանություն», եւ 335՝ «Հրազենի․․․ ապօրինի շրջանառություն» հոդվածներով։ Լյովա Բանդուրյանն ու Միսաք Փաշիկյանը ձերբակալված են։
Ապօրինի զենք պահելու կասկածանքով անցյալ տարի նույն Միսաք Փաշիկյանը եւ Նորատուսցի Ալիկը հատուկ օպերացիայի շրջանակում բերման էին ենթարկվել Երեւանի Բաբաջանյան փողոցից՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից։ Ուշագրավ է, որ հետախուզման մեջ գտնվող Փաշիկյանն այնքան ինքնավստահ է եղել, որ ոչ միայն ազատ պտտվել է Սեւանի հանգստյան վայրերով, այլեւ ռիսկով նոր քրեական պատմության մեջ է ընկել, որից հետո միայն «հայտնաբերվել» է։

Ինչ վերաբերում է Բանդուրյան եղբայրներին, ապա հանրային վայրերում կրակելը նրանց ընտանեկան ավանդույթներից է։ Նորատուսցի Բանդուրյանները՝ Արա եւ Ալիկ, տասնյակ տարիներ Գեղարքունիքի մարզում անպատիժ հանցագործություններ են կատարում, ապա ազատ արձակվում։ Անցյալ տարի էլ՝ հոկտեմբերի 13-ին, Արա Բանդուրյանը «Հուկման» գիշերային ակումբում էր կրակ բացել պատերի վրա, այնպես, որ իրավապահները ստիպված են եղել քանդել ակումբի պատերը՝ պարկուճները հանելու համար։

Բանդուրյանների մասնակցությամբ այլ աղմկոտ քրեական պատմություններ էլ են եղել, բայց նրանք ջրից միշտ չոր են դուրս եկել, քանի որ կարողացել են լեզու գտնել ե՛ւ հին, ե՛ւ նոր իշխանությունների հետ։ Գեղարքունիքում պատմում են, որ հիմա էլ ՔՊ-ականներն են նրանց հովանավորում։ Մասնավորապես, Չաղ Ռուստամը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, որոնց միջնորդությամբ 2018 թվականի հուլիսին, դեռ մինչեւ արդարացման դատավճիռը, Նորատուսցուն ազատեցին կալանքից։ Սասուն Միքայելյանն այն ժամանակ հայտարարեց, որ չի ճանաչել քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկին, ուղղակի նա հիվանդ էր, իսկ հիվանդ մարդուն դժվար է կալանքի տակ մնալը։ «Ինչի՞ եք շինել հայոց հարց»,- հարցին հարցով էր պատասխանել Սասուն Միքայելյանը։ Հայկ Սարգսյանը հերքում է։ «Նշված անձանց չեմ ճանաչում, երբեւէ տեսած, հանդիպած չկամ, երբեւէ չեմ առնչվել: Բացի դրանից, որ չեմ ճանաչում, Հայաստանում հովանավորչության էջը փակ է»։

Այնպես որ, զարմանալի չէ, որ Սեւանում մարդիկ վստահ են՝ Բանդուրյաններին նորից կներեն։

Հիշեցնենք․ 2016 թվականին Ալիկ Բանդուրյանը ձերբակալվել էր «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած Գեւորգ Ավետիսյանի եւ Մուշեղ Մուշեղյանի գործով, ապա, 2 տարի հետո՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին արդարացվեց եւ ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ հայտարարելով, որ Գասպարյան Վովայի պատվերը չեղավ։ Մի 20 տարի առաջ Գավառում Բանդուրյաններն ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելով` վիրավորել էին երեք հոգու, մեկին դանակահարել էին, որը մահացել էր։ Մի տասը տարի առաջ էլ նրանք հետախուզման մեջ էին Ֆրանսիայի քրեական մարմինների կողմից՝ անձի առեւանգում կազմակերպելու համար։
Այնպես որ՝ կրիմինալը շարունակում է ծաղկել մեր երկրում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու
Ամենադիտված