Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ադրբեջանցիները գրոհել են Նախիջևանի վրա․ պատմության այս օրը (18 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իսպանիա՝ Աշխատանքի օր, ԱՄՆ՝ Հոդ-դոգի օր, Ուրուգվայ՝ Սահմանադրության օր, Ֆրանսիա՝ Սուրբ Առնուլֆի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի ծառայության տնտեսական աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1316– Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը:

1820-ծնվել է բանաստեղծ, բանասեր, փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը:

1897 – ծնվել է լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Եղիա Չուբարը:

1918- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ադրբեջանցիները գրոհել են Նախիջևանի վրա, Անդրանիկը չկարողանալով դիմանալ ճնշմանը նահանջել է դեպի Զանգեզուր։

1921– Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին:

1938– վախճանվել է նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ Վահան Թոթովենցը:

1938– ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

1959 –Երևանում Կլիմենտ Վորոշիլովը ՀԽՍՀ-ին է հանձնել Լենինի շքանշան:

1988- ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդը հատուկ նիստում որոշում է ընդունել Լեռնային ղարաբաղի կարգավիճակը չփոխել: Երևան են մտցվել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ: «Ղարաբաղ» կոմիտեն հայտարարել է համազգային կազմակերպության ստեղծելու անհարաժեշտության մասին, որը հետագայում անվանվել է ՀՀՇ:

1992- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զենիթային  ЗУ-23-2 համակարգով խփվել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկը, որը փորձել է ոչնչացնել հայկական Д-30 հաուբիցային դիվիզիոնը: Խփված օդանավի օդաչուն Աֆղանստանում կռված ռուս գնապետ է եղել:

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հորդանանի հետ։

2012-Ոստիկանությունը երևանաբնակ, 54-ամյա Սերոբ Բոզոյանին  մեղավոր է ճանաչել  մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ  կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունների գործում:

2013-Երևանում 50 դրամով բարձրացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը:

2016-ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում երեկոյան ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի է ունեցել  բախում:

2019- Իջևանում, փայտի գների հետ սկսված ցույցերի հետ կապված, գիշերը սկսվել է ոստիկանական գործողություն, մոտ երկու տասնյակ մարդ բերման է ենթարկվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

390 մ.թ.ա. –կելտերի առաջնորդ Բրեննը ջախջախել է հռոմեացիներին Ալին գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:

64 – Հին Հռոմում սկսվել է պատմությանը հայտնի Հռոմի մեծ հրդեհը:

1325 –Տեսկակո կղզու կենտրոնում ստեղծվել է ացտեկների կայսրության մայրաքաղաք  Տենոչտիտլանը:

1610-վախճանվել է իտալացի նկարիչ, եվրոպական ռեալիստական նկարչության հիմնադիր Միքելանջելո Կարավաջոն:

1708-սպանվել է գյուղացիական ապստամբության առաջնորդ, Դոնի կազակների ատաման Կոնդրատի Բուլավինը:

1770 –Լարգա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Ռումյանցևի ղեկավարած ռուսական բանակը հաղթել է թուրքերին:

1830 –Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում հավաքված ազգային կոնգրեսն ընդունել է սահմանադրությունը, որով երկիրը դարձել է հանրապետություն:

1872 –Մեծ Բրիտանիայում առաջին անգամ իրականացվել է փակ գաղտնի քվեարկություն:

1883 –ծնվել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Լև Կամենևը:

1898  – Պիեռ և Մարիա Կյուրիները Ֆրանսիական ակադեմիայում զեկույց են ներկայացրել այն մասին, որ ուրանից բացի գոյություն ունեն նաև այլ ռադիոակտիվ տարրեր:

1918– ծնվել է ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Նելսոն Մանդելան:

1918-լույս է տեսել «Մոսկովյան պրավդա» թերթի առաջին համարը:

1921-ֆրանսիայում բժիշկներ Ալբեր Կալմետը և Կամիլ Գերենն առաջին անգամ երեխային պատվաստել են տուբերկուլյոզի դեմ (ԲՑԺ պատվաստում):

-ԽՍՀՄ կառավարությունը կոչ է արել օգնել Պովոլժյեի սովյալներին:

1925-տեղի է ունեցել Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» գրքի առաջին տպագրությունը:

1932-Թուրքիան դարձել է ազգերի լիգայի 56-րդ անդամը:

1936-սկսվել է Ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի առաջին առաջնությունը:

 1942-Լադոգա լճի հատակով խողովակաշար է անց կացվել, որով վառելիք է մատակարարվել շրջափակված Լենինգրադին:

1947-Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ 6-րդը ստորագրել է հրաման, ըստ որի Բրիտանական Հնդկաստանը անկախություն է ստացել:

1962 –Պերուում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:

1968-Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը ստեղծել են «Intel» ընկերությունը:

1986 –ԱՄՆ-ում էկրան է բարձրացել «Ուրիշները» ֆիլմը:

1994- «Հզբոլլահը» պայթեցրել է Բուենես –Այրեսի հրեական կենտրոնը, որի արդյունքում զոհվել են 86 մարդ:

1999– Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից հայտնաբերվել է Ուրանի միանգամից 3 անկանոն արբանյակ՝ Ստեֆանոն, Պրոսպերոն և Սետեբոսը:

2000-Լոնդոնում բացվել է Ջոն Լենոնի հուշարձանը:

2011- տիեզերք է ուղարկվել «Ռադիոաստրոն» տիեզերական աստղադիտարանը:  

Կ. Խաչիկյան

Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ջուր չի լինիՀայաստանյան ապրանքների կարիքը չունե՞ն այլևս. «Փաստ»ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել «Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ»Դեսպան Աղաջանյան. Հայաստանին խնդրում են նստել ԵՄ–ի խորտակվող «Տիտանիկ»–ըԻնչո՞ւ է Փաշինյանը պատրաստվում 250,000 միգրանտ բերել ՀայաստանԿրեմլի ազդանշանը. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համարՀայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»Փորձագետ. Ինչպե՞ս կապրեն ՀՀ քաղաքացիները Փաշինյանի Ռուսաստանի հետ «ամուսնալուծության» խաղադրույքի պատճառով Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»Որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին․ պատմության այս օրը (04 հունիս)«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ» ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն․ «Հրապարակ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ» Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել․ «Հրապարակ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Ապրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGCՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ ՓաշինյանՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասինՔայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՊատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդՄեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական ՍուպերլիգաՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Իմ դուստր» ԵՄ-ում ցանկանում են սահմանափակել ժամանակավոր պաշտպանnւթյունը զորակnչային տարիքի ուկրաինացիների համար. PoliticoՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվելԾանոթ ու միարժամանակ անհայտ … Հաբսբուրգների գերբ Ռուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ «Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցում «Մասնագետները նշել են, որ Ռուսաստանը Հայաստանից բանջարեղենի և հատապտուղների մատակարարումների կարիք չունի» «Հայաստանը հույս ունի լուծել իր խնդիրները Ադրբեջանի օգնությամբ» Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է. պատմության այս օրը (03 հունիս) Վթար է․ ջուր չի լինելու Անահիտ Ավանեսյանի հագուստն ու աքսեսուարները կրկին հանրային քննարկման թեմա են դարձել. «Ժողովուրդ» Ում ընկերությունն է նորոգում Գյումրու փողոցները․ «Հրապարակ» Ապահովագրության ձախողումներից մինչև Արշիլ Գորկու վերնաշապիկ. Լենա Նանուշյանի նոր «փորձառությունը». «Ժողովուրդ» Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում․ «Հրապարակ» Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ» Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ» ՔՊ ցուցակից դուրս մնացած Հակոբ Արշակյանը ինչ ունեցվածքով է հեռանում քաղաքական առաջնագծից. «Ժողովուրդ» Վրաստանի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ գործընկերության վերականգնումը․ Կոբախիձե
Ամենադիտված