Նավթի գինը թեթեւակի էժանանում է՝ նախորդ երեք աճուրդների նվազումից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի գինը չորեքշաբթի թեթեւակի էժանանում է՝ նախորդ երեք աճուրդների նվազումից հետո։
Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 83,63 դոլար, ինչը 0,1 դոլարով (0,12 տոկոս) ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 1,12 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 83,73 դոլար։
WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,1 դոլարով (0,12 տոկոս)՝ մեկ բարելը 80,66 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել է 1,15 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 80,76 դոլար։