Կարծում եմ՝ մենք կարող ենք մոռանալ որոշ սխալներ. Զելենսկին՝ Բայդենին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Զելենսկին խոստացել է մոռանալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրիպումը, ով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իրեն Պուտին էր անվանել:
Հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դա սխալ էր: Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները շատ է աջակցել ուկրաինացիներին: Կարծում եմ՝ մենք կարող ենք մոռանալ որոշ սխալներ»,- ասել է նա Իռլանդիա կատարած այցի ժամանակ:
Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումներից մեկի ժամանակ Վլադիմիր Զելենսկիին դիմել է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին։ Հետագա մամուլի ասուլիսում նա ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանեց «փոխնախագահ Թրամփ»: