Շահրամանյանը ոչ միայն հերքել է Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է Արցախի նախագահի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը անդրադարձել է Սարգիս Գալստյանի գործին և այդ գործով ՔԿ հաղորդագրությանը․
«Չգիտեմ ինչու է հանրային լրատվականը Արցախի նախագահի և Սարգիս Գալստյանի առերեսման մասին խոսում, բայց պետք է նշեմ, որ առերես հարցաքննության ընթացքում Սամվել Շահրամանյանը ոչ միայն հերքել է Սարգիս Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է նախագահի հետ։
Ավելացնեմ նաև, որ Սամվել Շահրամանյանը նշված գործով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն որևէ մեղադրանք նրան չի առաջադրվել»,- մանրամասնել է նա։