Երևանի կենտրոնում դիմակավորված ուժայինները մեքենաներ են ստուգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի Փոքր կենտրոնում՝ մասնավորապես, Հյուսիսային պողոտայում, Սահմանադրական դատարանի առջև, Սարյան փողոցում դիմակավորված ուժայիններ են, ոստիկանության ծառայողներ: Ինչպես մեզ փոխանցեցին ականատեսները, նրանք կանգնեցնում են մեքենաները, ստուգումներ իրականցնում:
24News-ը կապ է հաստատել ՆԳՆ, որտեղից հաղորդել են, որ քաղաքում ուժեղացված ծառայություն է իրականացվում: