Գնել Սանոսյանը Կիրանցում հետևել է նոր ճանապարհի շինարարության ընթացքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Տավուշի մարզի Կիրանց համայնք։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նարարարը:
«Տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։
Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»- գրել է Գնել Սանոսյանը։