Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդիկներին հասկանալը դժվար է. սովորույթներ, որոնք սարսափեցնում են զբոսաշրջիկներին

ՖՈՏՈ

BlogNews.am/ Արևմուտքի մարդկանց համար Հնդկաստանն իսկական հանելուկ է: Այն հիացնում է իր բազմազան մշակույթով, հարուստ պատմությամբ և մարդկանց համար տարօրինակ մի շարք սովորույթներով: Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել այդ սովորույթներից ամենահետաքրքիրները:

Էքստրիմ մանուկների համար

Հնդկաստանի հարավարևմտյան նահանգ Կարնատակայում տարին մեկ անգամ կարող եք հանդիպել այնպիսի պատկերի, որից արյունը Ձեր երակներում կսառչի: Ավելի քան 500 տարի շարունակվում է հետևյալ սովորությունը. Սոլապուր քաղաքի տաճարի տանիքից ամեն տարի հնդիկները երեխաներին ցած են նետում: Համարվում է, որ արարողության անցկացումից հետո երեխան առողջ և ուժեղ կմեծանա:

Զարմանալին այն է, որ այս բոլոր տարիների ընթացքում ոչ մի երեխա այս արարողության հետևանքով չի տուժել: Աշտարակ-տաճարը, որից նետում են նրանց, իհարկե, երկնաքեր չէ. այն ունի 15 մ-ից մի փոքր ավելի բարձրություն: Աշտարակի տակ երեխաներին բռնում են՝ հաստ և ձգված կտորները պահած: Սակայն տեսնելը, թե ինչպես են այսպիսի բարձրությունից ցած նետում փոքրիկի, որի անգամ 11 ամսականը չի լրացել, սարսափելի է:

Զբոսաշրջիկների արձագանքներ. «Թվում է, թե այն, ինչը պատահեց Հնդկաստանի Նագրալա գյուղում, սարսափ ֆիլմից մի հատված էր: Վախից ճչացող նորածին երեխաներին ցած էին նետում հինդուական տաճարից, որի բարձրությունը հավասար էր երեքհարկանի տան բարձրությանը: Մենք առհասարակ չէին պատրաստվում հայացք նետել այդ տեսարանին. ամեն ինչ պատահաբար ստացվեց: Սարսափելի էր»: Այս մեկնաբանությունը թողել է զբոսաշրջիկ Նատալյան shkolazhizni.ru կայքում:

 Հնդկական համընդհանուր պիրսինգ

Փետրվարին երեք օր շարունակ հնդիկները նշում են կրոնական Տայպուսամ տոնը՝ օր, երբ աստվածուհի Պարվատին իր որդի Մուրուգանու աստծուն նիզակ տվեց, որի շնորհիվ էլ վերջինս հաղթեց չար ոգիներին:

Հավատացյալների հսկայական բանակ (ամեն տարի շուրջ 2 մլն մարդ) խոցում է իր մարմնի բոլոր հնարավոր հատվածները՝ ոտքից մինչև գլուխ, հատկապես՝ մեջքն ու կուրծքը: Համընդհանուր այս «պիրսինգը» այնքան սարսափելի չէր թվա, եթե չլիներ այն փաստը, որ մարմնի վրայի բոլոր անցքերն արվում էին տարբեր «գործիքների» միջոցով՝ գամսեղների, խոշոր կեռիկների կամ փոքրիկ նիզակների: Այս ամենն անելով՝ հնդիկները փորձում են ցույց տալ աշխարհին, որ հավատարիմ են Մուրուգանու աստծուն և խնդրում են նրանից խնդրանքներն իրականացնել:

Ի սկզբանե սովորույթը մի փոքր այլ կերպ էին իրականացնում. հնդիկներն ուղղակի փոքրիկ նիզակ էին խրում լեզուների մեջ: Սա հիշեցնում էր նրանց այն մասին, որ մեդիտացիայի ընթացքում հարկավոր է լուռ մնալ:

Զբոսաշրջիկների արձագանքներ. «Արարողությունը սկսվեց երթով, որն ուղղված էր դեպի Աջանտայի քարանձավներ: Դրան մասնակցում էին մարդիկ՝ իրենց հետևից քարշ տալով յուրօրինակ հորթերի, որոնց կոչում են կավադիս: Կավադիսներին կեռիկներ էին ամրացնում, որոնք այնուհետև խրում էին իրենք իրենց մաշկի մեջ և 4 կմ տարածությունը անցնում էին այդ կեռիկներով հորթին քարշ տալով: Կրոնական ծիսակատարության ժամանակ մոլի հավատացյալները վնասվածքներ էին հասցնում իրենց, այտերը և լեզուն խոցում էին սուր պողպատե իրերով»: Այս մեկնաբանությունը թողել է զբոսաշրջիկ Նադեժդան log-in.ru կայքում:

Մահացածների դիակիզում

Հնդկաստանի բնակչության հիմնական մասը՝ ուղղափառ հինդուականները, որոնք մեկ միլիարդից ավել են, նախընտրում են մահացածների դիակները այրել:

Դրա համար իդեալական վայր են համարում սուրբ գետ Գանգեսի ափը: Մահացածների 99%-ին այրում են բաց տարածություններում՝ հիմնականում գետի ափի ազատ տարածություններում, իսկ մոխիրը լցնում են Գանգեսի սուրբ ջրի մեջ: Եթե դիակիզումն արվել է ոչ Գանգեսի ափին, ապա մահացածի հարազատները պահում են մոխիրը, սպասում հարմար պահի, երբ նրանցից մեկը կգնա Հնդկաստանի այդ հատվածը և մոխիրը կլցնի սուրբ ջրի մեջ:

Զբոսաշրջիկների արձագանքներ. «Մեր հանգստի ժամանակ հեռվից տեսանք դիակիզման արարողությունը: Պատկերացրեք, այստեղ ոչ ոք չի լալիս, ոչ ոք սև չի հագնում: Բոլորը սպիտակ են հագնում»: Այս մեկնաբանությունը թողել է զբոսաշրջիկ Նիկոլայը forum.awd.ru կայքում:

Արարողակարգային ինքնասպանություններ

Հնդկաստանում տարածված է կանանց ինքնահրկիզումը: Ծիսակատարողական ինքնահրկիզումը նրանք անվանում են սատի: Սատին հիմնականում անց է կացվում գետի ափին կամ որևէ այլ ջրային տարածության կողքին: Արարողությունից առաջ այրին հանդիսավոր լվացվում է, արձակում է մազերը, հագնում է իր լավագույն հանդերձներն ու զարդարանքները:

Սովորույթի համաձայն՝ այրին պետք է այս ծիսակատարությունն անցկացնի ամուսնու մահից հետո չորս ամսվա ընթացքում: Եթե նա արդեն հայտարարել է, որ իրեն կրակին է տալու, ապա այլևս չի կարող հրաժարվել այդ մտքից: Այն, ինչը եվրոպացիների համար վայրագություն է համարվում, հնդիկների համար սխրագործություն է: Սակայն այս արարողակարգը պաշտոնապես արգելված է երկրում:

Զբոսաշրջիկների արձագանքներ. այսպիսի սարսափելի սովորույթի մասին մեկնաբանություններ գտնել չստացվեց: Կա՛մ զբոսաշրջիկներից ոչ ոք չի հանդիպել այս երևույթին, կա՛մ էլ խոսելու կարողությունն է կորցրել դա տեսնելուց հետո:

 Օձերի անեծք

Օձերն իրենց ավելի ազատ աշխարհում երևի ոչ մի տեղ չեն զգում, քան Հնդկաստանում: Դուք այս սողուններին կհանդիպեք ոչ միայն ջունգլիներում, գետերի կամ լճերի ափերին, այլև ավտմայրուղիներում կամ հյուրանոցային հարմարավետ համարներում:

Հնդիկների համար օձերին թե՛ դիտմամբ, թե՛ պատահաբար սպանելը ծանր մեղք է: Երկրի հարավային հատվածում սպանված օձի համար անպայման թաղման արարողություն է իրականացվում: Նրա մնացորդները ծածկում են մետաքսե կտորով, դնում են ծառի տակ և դիակիզում են: Այնպես որ, Հնդկաստանում մարդկանց սողունների հետ տեսնելը զարմանալի չպիտի լինի:

Զբոսաշրջիկների արձագանքներ. «Հնդկաստանում ճանապարհորդության ժամանակ ծանոթացա Կիսհակումկարա Օմանա անունով մի կնոջ հետ: Օձերը նրան խայթել էին ուղիղ քսան անգամ, որից տասնութը՝ կոբրաներ էին, իսկ երկուսը՝ իժեր: Առաջին անգամ այդպիսի դեպք պատահել է, երբ Օմանան 14 տարեկան էր և լողում էր գետում: Օձերը հարձակվել են նրա վրա տանը, շուկա գնալու ճանապարհին, ընկույզի վերամշակման գործարանում, որտեղ աշխատում էր, և անգամ գյուղական տաճարում: Միևնույն ժամանակ, Օմանան երբեք չի փորձել պաշտպանվել կամ կտրուկ շարժումներ անել: Վերջին խայթոցից հետո դժբախտ կինը այցելել է տեղի աստղագուշակին, որն էլ կատարվածին բացատրություն է տվել: Ըստ նրա՝ Օմանան իր անցած կյանքերից մեկում դարձել է օձերի թագավորի վախճանման պատճառ: Եվ ադ օձը հոգին փչելուց առաջ անիծել է կնոջը: Նա խոստացել է, որ հաջորդ կյանքում մահվան աստված Յաման 21-րդ օձի հետ կխլի կնոջ կյանքը»: Այս մեկնաբանությունը թողել է զբոսաշրջիկ Եկատերինան ancient.astrostar.ru կայքում:

 

 

 

 

Կոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիԻրանը կհամաձայնի պատերազմը դադարեցնել, երբ 10 կետանոց ծրագրում նշված սկզբունքներն ընդունվեն․ դեսպան ՄԻՊ հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Մերձավանի միջնակարգ դպրոցԹրամփը պահանջել է, որ Իրանը վճար չգանձի նավթատարներից«Օրիոնը» դուրս է եկել Երկիր վերադառնալու սահմանված հետագիծ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությունը կարող է հաստատվել այսօր․ ԿրեմլՇիրակի մարզում 6 մարդու կյանք խլած վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթԵվրոպա մուտք գործելու կարգը փոխվել է․ ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին Արտառոց վթար՝ Երևանում, 15-ամյա աղջիկը բախվել է ծառինՓաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Երեխաներից 2-ը չեն փրկվել․ գրանցվել է 6 մաhԻնչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Եփված մսի ոսկորների միջից «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ 5 զոհ 3 վիրավոր․ ողբերգություն ՇիրակումԹուրքիան նախատեսում է ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքը Հայկական պատվիրակությունը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ժամանել է Ադրբեջան Հնարավոր են հեղեղումներԵվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/4 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները Զելենսկին ևս Զատկի տոնի առթիվ հրադադար է հայտարարելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Կոսկենկորվա օղի«Փաշինյանը մաքրել է դաշտը և զրոյացրել. Ինչպես է Հայաստանում խաղարկվում խաղ առանց հակառակորդների»«Փաշինյանի ներկայիս կուրսը տնտեսական խնդիրներ է բերում հայերին»«Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Երկար ժամանակ ջուր չի լինիԴադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը․ պատմության այս օրը (10 ապրիլ)Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Հայտնաբերվել է կնոջ դի․ ով է նաՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում. «Ժողովուրդ» Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է. «Հրապարակ» 49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Ղալումյանը. «Ժողովուրդ» Հայաստանում ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում. «Հրապարակ» Իշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԵթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ ԱվինյանինՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն
Ամենադիտված