Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ամբողջ տարածքում գիշերն օդային տագնապ էր հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանն առաջինը հնչել է Պոլտավայի մարզում Մոսկվայի ժամանակով 01։37-ին (Երևանի ժամանակով՝ 02։37) և մոտ մեկ ժամում տարածվել նաև մյուս մարզերում, այդ թվում՝ Տերնոպոլի շրջանում։ Կիևում ու Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել մոտավոր ժամը 02։00-ին (Երևանի ժամանակով՝ 03։00)։