Երբ տեղի կունենա Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ մեկ շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Աքբար Ռանջբարզադեն։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Եթե ընտրված նախագահի թիմը պատրաստ լինի, խորհրդարանը երդմնակալության արարողությունը կարող է անցկացնել արդեն այս շաբաթ»,- ասել է նա։
«Արարողությանը օտարերկրյա հյուրեր հրավիրելու գործընթացը կհամաձայնեցվի խորհրդարանի և ներկայիս կառավարության հետ»,- հստակեցրել է Իրանի խորհրդարանի պատգամավորը։