Ապրիլյան պատերազմում վիրավորված Դավիթ Համբարձումովը դժվարությամբ, բայց փորձում է ոտքի կանգնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPanorama.am-ը գրում է.
2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված պայմանագրային զինծառայող Դավիթ Համբարձումովը դեռևս շարունակում է վերականգնողական բուժում ստանալ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «Ալտմեդ» կենտրոնում:
Զինծառայողը գլխի շրջանում վիրավորումը ստացել է Թալիշում: Նրան գնդակոծվող տարածքից դուրս բերելուց հետո առաջին օգնություն են ցույց տվել, որից հետո տեղափոխել են Մարտակերտի, ապա՝ Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ կատարել են գանգի տրեպանացիա՝ հեռացնելով գանգից ոսկրի փոքրիկ կտոր: Դրանից հետո Դավիթին տեղափոխել են Երևանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ 20 օր կոմայի մեջ է եղել: Վիճակը կայունանալուց հետո տեղափոխվել է Կարմիր խաչ վերականգնողական կենտրոն, որտեղ նրա հետ սկսել են աշխատել ֆիզիոթերապևտները:
Պայմանագրային զինծառայողն աստիճանաբար սկսել է տեղաշարժվել, ֆիզիոթերապևտի օգնությամբ սովորել է կանգնել, այսօր արդեն քայլակի օգնությամբ փորձում է քայլել:
Շարունակությունն՝ այստեղ.