Ալիևն օկուպացված Շուշիում ընդունել է ինքնահռչակ Հս. Կիպրոսի ղեկավարին և Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Ալիևն օկուպացված Շուշիում ընդունել է ինքնահռչակ Հս. Կիպրոսի ղեկավարին և Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին](/timthumb.php?src=disc/05-07-24/4987322e30c26f6c5789e16f8458fc50.jpg&w=780)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում ընդունել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարին,ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օկուպացված Շուշիում կայանալու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը: