Ալիևը մեկնել է օկուպացված Շուշի և Ստեփանակերտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ալիևը մեկնել է օկուպացված Շուշի և Ստեփանակերտ](/timthumb.php?src=disc/05-07-24/03a35fcb0cf848a587a1488df6c51f47.jpg&w=780)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Շուշիում նա մասնակցել է Հանրային ծառայությունների կենտրոնի բացմանը, իսկ Ստեփանակերտում ծանոթացել է, այսպես կոչված, «Ղարաբաղի համալսարան»-ում (Արցախի պետական համալսարան-Խմբ.) կատարված աշխատանքներին: