Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանն այսօր նշում է Սահմանադրության տոնը: Մայր օրենքն արդեն 29 տարեկան է:
1995 թվականի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար Հայաստանի հիմնադրույթները:
2005-ին, կրկին հանրաքվեով, Մայր օրենքը փոփոխվեց ու լրացվեց, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները:
Իսկ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով մեր երկիրը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի: