«Կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետը չկարողացավ բացատրել՝ որտեղից իրեն 90 հազար դոլար»․ Իոաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ոստիկանության ատեստացիայի շրջանակներում այսօր հարցազրույց էին անցնում բաժնի պետ կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող 11 ոստիկաններ:
Հարցազրույցի մասնակիցների շարքում կային շատ պարկեշտ ու լավ ոստիկաններ, և անչափ ուրախ եմ, որ համակարգում կան նման ծառայողներ (կար ոստիկան, որն իր ոլորտում միջազգային կարգի մասնագետ է):
Բայց կային նաև խնդրահարույց կադրեր, օրինակ՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետը, որը չկարողացավ բացատրել, թե որտեղից իրեն շուրջ 90 հազար ԱՄՆ դոլար և որը գաղափար չուներ, թե ինչ է ապօրինի հարստացումը և թե որտեղ են թվարկված կոռուպցիոն հանցագործությունները:
Եվ դրանով հանդերձ, հանձնաժողովի՝ ոստիկան հանդիսացող անդամների քվեարկության շնորհիվ ատեստավորվում է և սկսում ստանալ կրկնակի բարձր աշխատավարձ:
Լացելու է, որ Կոռուպցիայի դեմ պայքարող երկրում իրավապահ մարմնում կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետը չի կարողանում բացատրել իր ունեցվածքի ծագումնաբանությունը և գաղափար չունի ոլորտի քրեաիրավական կարգավորումներից»։