Լուկաշենկոն Պակիստան կայցելի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Լուկաշենկոն Պակիստան կայցելի](/timthumb.php?src=disc/04-07-24/680c6b75f98bdbffa0ecdf3d383d0090.jpg&w=780)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մինչև տարեվերջ Պակիստան այցելել։ Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։
«Կաշխատեմ անպայման մինչև տարեվերջ այցելել Պակիստան»,- Շարիֆին ասել է Լուկաշենկոն՝ նշելով, թե Բելառուսի և Պակիստանի միջև կապերի ընդլայնման շուրջ պետք է հստակ աշխատանք տանել։
«Մինչև տարեվերջ Պակիստան կատարելիք իմ այցի ժամանակ մենք արդեն կկարողանանք հաստատել երկկողմ համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզը»,- ասել է Լուկաշենկոն Շարիֆին։