ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները պարգևավճար են ստացել։
Տրված պարգևավճարը խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունն արդեն հայտարարել է պարգևավճարները բարեգործությանն ուղղելու մասին, «Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել է, որ ինչպես բոլոր նախորդ դեպքերում, Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը խմբակցության պատգամավորներն ուղղելու են սոցիալական աջակցությանը։