Մարագոսին ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլն եմ նվիրել. Բորիս Մուրազի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Մարագոսին ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլն եմ նվիրել. Բորիս Մուրազի](/timthumb.php?src=disc/04-07-24/4cd65931dcafdffc6c5c755f21a84113.jpg&w=780)
Հայաստանում առկա տասնյակ քաղբանտարկյալների, իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնության, ոստիկանական բեսպրեդելի (ամենաթողության), խայտառակ համակարգային կոռուպցիայի, հետընտրական կեղծիքների ֆոնին` ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը օրերս հայտարարել է, թե «ժողովրդավարության առումով Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին:
«Սա ծանրագույն անհարգալից վերաբերմունք է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։ Ի նշան բողոքի ես՝ Բորիս Մուրազիս, որպես ՀՀ քաղաքացի Վասիլիս Մարագոսին իր պատկերացրած «ժողովրդավարության» սիմվոլն եմ նվիրել՝ ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը»,- հավելել է նա: