8 երիտասարդ գործիչ պարտադիր զինծառայությունից տարկետում է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հուլիսի 4-ի նիստում որոշել է մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինծառայության 2024-ի ամառային զորակոչից տարկետում տալ:
Նրանք են՝
- Լևոն Խաչատուրի Գևորգյան,
- Էդուարդ Սուրենի Խորոզյան,
- Միքայել Գևորգի Վարդանյան,
- Էդուարդ Մհերի Հրմուշյան,
- Ռուբեն Արայի Ավագյան,
- Նարեկ Տիգրանի Հեքեքյան,
- Վարդան Անդրանիկի Գյոդակյան,
- Խաչիկ Արմենակի Անդրեասյան,
- Մատրին Խորենի Շահբազյան:
Մասնավորապես, Խաչիկ Անդրեասյանին, Վարդան Գյոդակյանին և Մատրին Շահբազյանին տարկետում է տրվել 2024 թվականի ամառային զորակոչից մինչև նրանց 26 տարի լրանալու օրը: