Հուլիսի 9-ից գազ չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Հուլիսի 9-ից գազ չի լինի](/timthumb.php?src=disc/04-07-24/6df116b3458b330a56b3bec8b9fb1b61.jpg&w=780)
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերում հուլիսի 9-ին
Պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, և 1/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազամատակարարման վթարային դադարեցում Նոյակերտ բնակավայրում
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 4-ին ժամը 10։30-ից դադարեցվել է Արարատի մարզի Նոյակերտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա»