Առանց մայր մնացած քոթոթներին Վանաձորից Երևան են տեղափոխել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ գետի ափին գտած արջի երկու քոթոթները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգու կլինիկա:
«Առանց մոր մնացած քոթոթներին բնապահպանության տեսուչներն են նկատել»,-ռեպորտաժում պատմում է Հանրային հեռուստաընկերության լրագրողը:
Մասնագետի կարծիքով, մայրիկին հենց երեկ են կորցրել, քանի որ խնամված, սիրված ու մաքուր տեսք ունեն:
Անդրկովկասյան գորշ արջուկները 3-4 ամսական են: Կլինիկայում նրանց մայրական կաթին փոխարինող ինչ-որ բան կտան, մի քանի ամիս մնալուց հետո վայրի բնության մեջ բաց կթողնեն:
Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում: