Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթը Ադրբեջանինն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստան–Ադրբեջան սիրախաղը որոշ չափով կանգ էր առել: Հայ զինվորի ու հայկական բանակի շրխկացնող ապտակը բացահայտեց ռուս–ադրբեջանական համագործակցության պերճանքը և հայ–ռուսական հարաբերությունների թշվառությունը: Իսկ այդ ամենը ձևավորվել էր ոչ մեկ տարում:

Ապրիլից հետո Հայաստանը կարողացավ ԼՂ բանակցություններում փոքր–ինչ դիրքավորվել: Իսկ ռուս–ադրբեջանական սիրախաղը կարծես թե «սառեց»: Ու այդ ընթացքում Ադրբեջանը կարողացավ ավելի սերտ հարաբերություններ հաստատել իսլամական աշխարհի երկրների հետ և էլ ավելի թուլացնել կապերը, իմա` կախվածությունը ՌԴ–ից: Ռուսաստանի կողմից` Ադրբեջանին իր ազդեցության գոտի վերադարձնելու փորձերին ի պատասխան Բաքուն մշտապես առաջ էր քաշում մեկ հարց` ԼՂ հիմնախնդիրը: Գնում էր շատ կոնկրետ քաղաքական առևտուր` ես մտնում եմ ԵՏՄ, դու ինձ տալիս ես Ղարաբաղը:

Այս տարվա սկզբից Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև «սառույցը», կարծես թե, սկսեց աստիճանաբար հալչել: Փետրվարին Բաքվում հանդիպեցին ԱՄՆ–ի և ՌԴ Զինված ուժերի ղեկավարները: Այն, որ լարված հարաբերություններ ունեցող երկիրների գլխավոր շտաբերի պետերը հանդիպում են Բաքվում, խոսում է Ադրբեջանի նկատմամբ կողմերի վստահության մասին: Ապրիլի վերջին ՌԴ–ն ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ առաքեց Բաքու: Ճիշտ է, զենքի մատակարարման պայմանագիրը կնքվել էր շատ ավելի վաղ, բայց առաքման ժամկետները դժվար թե պատահական ընտրված լինեին: Ապրիլի վերջին Մոսկվայում տեղի ունեցավ Նալբանդյան–Լավրով–Մամեդյարով եռակողմ հանդիպում ու դա այն դեպքում, երբ Հայաստանը բավականին երկար ընդդիմանում էր, բայց, ի վերջո, տեղի տվեց թերևս ռուսական «հորդորներից» հետո միայն: Իսկ թե Ադրբեջանը որքան շահագրգռված էր այդ հանդիպմամբ, ավելորդ է ասել:

Ու հիմա, կարկանդակները բաժանելուց հետո, Ռուսաստանը գործի է դնում մտրակը: Երկու օր առաջ Բաքու էր մեկնել ռուս քաղաքագետ, վերլուծաբան Ալեքսանդր Դուգինը, ով Բաքվում ասուլիսի ժամանակ հնչեցրել էր քաղաքական առևտրի նոր գինը: «Եթե կողմերին հաջողվի պայմանավորվել Ադրբեջանին հինգ բռնագրավված շրջանները վերադարձնելու մասին, ապա դա շատ կարևոր պահ կլինի ռուս–ադրբեջանական համագործակցության համար: Ընդ որում, բուն Ղարաբաղի և մյուս երկու շրջանների հետ կապված վիճակը մի փոքր ավելի բարդ է և կարող է ավելի շատ ժամանակ պահանջել»:
Սակայն որպեսզի նշված սցենարն իրականանա, անհրաժեշտ է, որ Ռուսաստանը ցանկանա ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հենց այն գլխավոր փաստարկն է, որ այդ տարածքային ամբողջականությունը գոյություն ունի: Թող որ դե–յուրե: Թող որ ոչ դե–ֆակտո: Եթե Ռուսաստանն ասում է, որ դա Ադրբեջանի տարածքն է, հենց դա է առանցքայինը»: Հաջորդ խոսքը շատ ավելի լկտի է հնչում, բայց և բացահայտում է առևտրի գինը: «Այսպիսի բանաձև եմ ձևակերպել: Հետխորհրդային պետության տարածքային ամբողջականությունը կախված է Ռուսաստանից: Եթե հարաբերությունները լավ են, ապա տարածքային ամբողջականությունը կա: Եթե հարաբերությունները վատ են, ապա այն թուլանում և հասնում է այնպիսի կրիտիկական կետի, որ կարող է հեշտությամբ կորսվել»,– ասել է Դուգինը:

Դուգինի այս հայտարարությունը կարելի էր համարել ադրբեջանահաճո խոսք և անցնել առաջ, եթե չլիներ մի քանի հանգամանք:

Դեռ 2008 թ. Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված «Բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում» ամրագրվել է հետևյալը.

«Կողմերը, նշելով Եվրոպայում և ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման կարևորությունը, վերահաստատելով միջազգայնորեն ճանաչված սահմանների ուժով փոփոխության անթույլատրելիությունը, հայտարարում են Հարավային Կովկասում և Կասպիական տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին»: Այսինքն, ԼՂ անջատումը Ադրբեջանից Ռուսաստանը համարում է «ուժով» արված, ինչը «անթույլատրելի է»: Ավելին, հռչակագրի տեքստը շարունակում է. «Կողմերն ընդգծում են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների հիման վրա և, նախևառաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև` ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների հիման վրա»: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը հարցի կարգավորումը դիտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի իրացման շրջանակներում, իսկ ազգերի ինքնորոշման մասին, ինչի վրա շեշտը դնում է հայկական կողմը, բառ անգամ չկա:

Հռչակագրի ստորագրումից մեկ–երկու ամիս հետո նույն այդ Դուգինը հայտարարել էր. «Միջազգային քաղաքականության մեջ կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «երկակի ստանդարտը», և եթե այդ «ինչ–որ բանը (նկատի ունի ԼՂ հարցի որևէ լուծումը` ԼՂ ճանաչումը կամ վերադարձը Ադրբեջանի կազմ.– խմբ.) կհամապատասխանի իրենց շահերին և արժեքներին, ապա կընդունվի այս կամ այն որոշումը»: Ասել է թե, Մոսկվան կարող է հարգել կամ չհարգել հռչակագրում ամրագրած սկզբունքներն ու պարտավորությունները` «այս իմաստով շատ բան է կախված Ադրբեջանից»,– շեշտել էր նա:
Այս անգամ ևս Դուգինը Ադրբեջանին ընտրության հնարավորություն է տալիս` լինել իր հետ և ստանալ օգուտ կամ չլինել իր հետ և կորցնել: Ընդ որում, հընթացս բացահայտել է նաև Ադրբեջանին սպասվող տնտեսական օգուտները: Ընդգծել է Ռուսաստան–Ադրբեջան–Իրան տրանսպորտային միջանցքի կարևորությունը: «Եթե Ադրբեջանը համագործակցի Ռուսաստանի հետ, կարող է լուծել տնտեսական, քաղաքական, տրանսպորտային ու աշխարհաքաղաքական շատ հարցեր»:
Հիմա պատասխան խոսքի հերթը Ադրբեջանինն է:

Իսկ այս ամենի մասին ի՞նչ է մտածում Հայաստանը:

Եվրոպական ֆոնդային ինդեքսներն աճ են գրանցել երկուշաբթի օրը Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին Իրանը կարող է լուրջ մարտահրավերների բախվել որպես Հայաստանի հուսալի հարևան«Սա հարված է ժողովրդին և տնտեսությանը». Հայաստանի արևմտամետ գաղութային բռնապետությունը խստացնում է իր վերահսկողությունը ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Հայաստանում կայանալիք հանրաքվեի նախաձեռնության հեղինակ. «Փաշինյանի քաղաքական դագաղը»Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին Գոռում են ոչ լավ կյանքից. Հայաստանի ձկնաբույծներն ու ֆերմերները դուրս են գալիս բարրիկադներՎթարային ջրանջատում Ալավերդիում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը․ պատմության այս օրը (28 հուլիս)Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինԴոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները աճել են 100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Ջո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WPԱրարատի մարզում իրականացվելու են ավիացիոն քիմիական սրսկման աշխատանքներ Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է կանանց վրա Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպանել մորը Պլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Բաքվում պահվող հայերի հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
Ամենադիտված