Կոտայքի մարզում «Volkswagen Passat»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Կոտայքի մարզում «Volkswagen Passat»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում](/timthumb.php?src=disc/03-07-24/8b21f763d577a3abac85dea207ff3d98.jpg&w=780)
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր բախվել է քարերին և հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները մայր ու դուստր են: