Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է աշխատանքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPanorama.am-ը գրում է.
ԱԻՆ փրկարար ծառայությունում երկարատև աշխատանքից հետո գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Panorama.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, Ն. Գրիգորյանը Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալն էր: Նա ԱԻՆ-ում էր 1997-ից: