ՄԱԿ-ը Ռուսաստանին մեղադրել է ԵՄ արբանյակային նավիգացիոն համակարգերի աշխատանքում խափանումներ առաջացնելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի հեռահաղորդակցության միջազգային միությունը հայտարարել է, որ Ռուսաստանը խափանումներ է առաջացնում, որոնք ազդում են եվրոպական արբանյակային համակարգերի վրա։
«Երկու տարբեր արբանյակային օպերատորներ հայտնաբերել են միջամտության վայրը և և եկել են ընդհանուր եզրակացության, որ խափանումների առաջացման աղբյուրը վերգետնյա կայաններն են՝ տեղակայված Մոսկվայի շրջանում, Կալինինգրադում ու Պավլովկայում»,- ասված է հայտարարությունում։
ՄԱԿ-ի կառույցը կարծում է, որ այդ միջամտությունն ազդել է ֆրանսիական և շվեդական արբանյակային ցանցերի աշխատանքի վրա և այդ կապակցությամբ կոչ է արել անհապաղ դադարեցնել «ցանկացած միտումնավոր գործողություն»՝ ուղղված խափանումների առաջացմանը։
Նշենք, որ ապրիլի 28-ին Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները Financial Times –ին տված մեկնաբանությունում մտահոգություն էին հայտնել GPS նավիգացիոն համակարգի աշխատանքում խափանումների առնչությամբ, ինչ,ը նրանց պնդմամբ, խոչընդոտներ է ստեղծում Բալթիկ ծովի տարածաշրջանում օդային հաղորդակցության համար։ Նախարարները իրավիճակը որակել էին որպես «Ռուսաստանի թշնամական գործողությունների մի մաս»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր, որ նման տեղեկությունների չի տիրապետում և չի մեկնաբանի GPS նավիգացիոն համակարգի աշխատանքը ճնշելու մասին մեղադրանքներն ու Ռուսաստանին վերագրվող քայլերը։