Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ՆԳՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս մասին Tert.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: «Այս պահին աշխատանքներ են տարվում ահազանգողին հայտնաբերելու և օդանավակայանի բնականոն աշխատանքները վերականգնելու ուղղությամբ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված: