Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի հեռուստատեսության ֆեյսբուքյան էջից:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անդրադառնալով Արցախի հեռուստատեսության գործունեության վերսկսմանը գրել է.
«Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»: