Ի՞նչ տուգանք է նախատեսված մեքենայի ղեկին ծխելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդված 135․2․-ը նախատեսում է տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը։
Այսպիսով՝ տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, և տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաև տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: