53-ամյա ուղևոր Աննա Գ.-ն մահացել է․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 30-ին, ժամը 16.45-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 105-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներին: «Մերսեդես Բենցի» և «Օպելի» վարորդները, «ԲՄՎ»-ի ուղևորը և «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպելի» 53-ամյա ուղևոր Աննա Գ.-ն մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: