Զոհերի թիվն աճել է․ ինչ է կատարվել Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Զոհերի թիվն աճել է․ ինչ է կատարվել Թուրքիայում](/timthumb.php?src=disc/01-07-24/c22327826925e68b626c0d88267f4bd5.jpg&w=780)
Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է հինգի, գրեթե 60-ը՝ վիրավորվել, հայտնել է նահանգի նահանգապետ Սուլեյման Էլբանը։
«Պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է հինգի», - ասել է Էլբանը TRT Haber հեռուստաալիքին։
Ժամը 15.00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Տորբալի քաղաքի հրուշակեղենի խանութում։ Պայթյունի պատճառը բալոնից գազի արտահոսքն է եղել, ավելի վաղ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։