Մակրոնը քվեարկել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Մակրոնը քվեարկել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում](/timthumb.php?src=disc/30-06-24/383c7cb9f5d16573917a539505de4aba.jpg&w=780)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, քվեարկել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում ծովափնյա Լե Տուկե քաղաքում, որտեղ գտնվում է նրանց ընտանեկան կալվածքը, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կիրակի առավոտյան բացվել են ընտրատեղամասերը՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ Ազգային ժողովի, խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունների առաջին փուլի համար։