Երևանում կկառուցվի տարածաշրջանում առաջին մասնագիտությունների քաղաքը երեխաների համար (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնը և վարպետների մանկական քաղաք «Մաստերսլավլ»-ը (Ռուսաստան) կնքել են համագործակցության պայմանագիր։
«Փլեյ Սիթի»-ն և «Մաստերսլավլ»-ը կնքել են լիցենզիոն պայմանագիր, համաձայն որի Երևանում՝ «Փլեյ Սիթի»-ի ներկայիս տարածքում, կգործարկվի առաջին մանկական ինտերակտիվ զարգացնող մասնագիտությունների քաղաքը, որը կոչվելու է «ՍիթիԶեն»։
««ՍիթիԶեն» մասնագիտությունների քաղաքը առաջին նմանատիպ նախագիծն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։ Մենք շատ ուրախ ենք «Մաստերսլավլ»-ի հետ համագործակցությանը, edutainment (կրթություն և զվարճանք) գաղափարի համատեղ տարածմանը Հայաստանում և «Մաստերսլավլ»-ի մասնագետների՝ երեխաների հետ աշխատանքի հարուստ փորձի օգտագործման հնարավորության համար։
Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար և առաջին իսկ տարումնախատեսում ենք հյուրընկալել 50,000-ից ավել այցելուներ» - նախագծի ղեկավար՝ Արեն Ապիկյան։
««ՍիթիԶենը» կարող է դառնալ լրացուցիչ կրթության գաղափարի մի մասը, որը, իմ կարծիքով, անհրաժեշտ է երեխաներին։ Նմանատիպ նախագծերը առաջին հերթին միտված են երեխայի անհատականության զարգացմանը և այս գաղափարի իրագործման հաջողությունը հանդիսանում է հասարակությունում երեխաների հանդեպ առողջ վերաբերմունքի ցուցիչ» - «Մաստերսլավլ»-ի հիմնադիր՝ Վիտալիյ Սուրվիլլո: