Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և մարզերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 29-ին՝ ժամը 09:12-ից 19:43-ը, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջաններում և Արմավիրի մարզի Վաղարշապատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել են ծառեր:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։