Հուլիսի 4-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Հուլիսի 4-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ](/timthumb.php?src=disc/29-06-24/4a4ab3706dab078b002e709e5b5faf10.jpg&w=780)
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին (ուրբաթ)։ Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր: Այն ոչ աշխատանքային օր է:
Iravaban.net-ը հայտնում է, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, հուլիսի 4-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ: