2 մեծահաuակ ու 1 երեխա nւշաթափվել են․ ինչ է կատարվում Անթալիայի օդանավակայանում (տեսանյութ)
ՎԻԴԵՈ![2 մեծահաuակ ու 1 երեխա nւշաթափվել են․ ինչ է կատարվում Անթալիայի օդանավակայանում (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/29-06-24/cc4dd5be77dde0d98334e10a9fd808f4.jpg&w=780)
200 ռուս արգելափակվել է թուրքական Անթալիայի օդանավակայանում
Շոգից 2 մեծահասակ և 1 երեխա կորցրել են գիտակցությունը, մարդիկ տոթ պայմաններում են, օդորակիչը չի աշխատում։ Հայտնել է Mash-ը։
AzurAir ավիաընկերության Boeing 767-300 ինքնաթիռն Անթալիայից Մոսկվա պետք է թռչեր Երևանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին։ Սկզբում մարդկանց պահել են դարպասի մոտ, հետո նստեցրել ինքնաթիռ։ Ուղևորները ստիպված մերկացել ու սկսել են միմյանց փոխանցել մնացած ջուրը։
Օդաչուներն այս ամբողջ ընթացքում չեն կարողացել գործարկել ինքնաթիռի շարժիչները:
AzurAir-ը հայտնել է, որ թռիչքուղու վրա երթևեկել չի եղել, Boeing-ը վերադարձել է կայանատեղի՝ լրացուցիչ զննման համար: Պատրաստվում են նոր թռիչքի։
Տեսանյութն այստեղ