Հայաստանի 9 բռնցքամարտիկներ եզրափակչում են. պատանեկան ԵԱ
ՍՊՈՐՏՀայաստանի 9 ներկայացուցիչներ Սարաևոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան (Մ16) առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ:
Կիսաեզրափակչում հաղթանակներ են տարել Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), աղջիկներից՝ Սյուզաննա Իշխանյանը (46 կգ) և Համեստ Աֆրիկյանը (48 կգ):
Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչները կանցկացվեն հունիսի 30-ին: