Իրանում կրկին նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Իրանում կրկին նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացվել է](/timthumb.php?src=disc/28-06-24/13342ac11f7519ff4feb7c56b534cc27.jpg&w=780)
Արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև տեղական ժամանակով ժամը 24:00-ն։
Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարարությանը կից ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
Նրա խոսքով, ընտրողների ակտիվ մասնակցության պատճառով քվեարկությունը երկարաձգվել է ևս երկու ժամով։
Նշենք, որ Իրանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին։
Նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ՝ Մասուդ Պեզեշիկյանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը։