Մերձավոր Արևելքում լшրվածության աճը վտանգավոր է. Լավրովը և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը խոսել են հեռախոսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Մերձավոր Արևելքում լшրվածության աճը վտանգավոր է. Լավրովը և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը խոսել են հեռախոսով](/timthumb.php?src=disc/28-06-24/df55d410b9d555ef4f5bca4e8568cba4.jpg&w=780)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ալի Բաղերիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։
«Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության վտանգավոր սրման կապակցությամբ, որն առաջացել է բազմաթիվ ճգնաժամերի չկարգավորման հետևանքով, առաջին հերթին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվել է առկա խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու առաջնահերթությունը՝ կառուցողական տրամադրված միջազգային դերակատարների աջակցությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն փոխգործակցել՝ ի շահ երկկողմ օրակարգի գործնական հարցերի հետևողական լուծման: