Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակ](/timthumb.php?src=disc/28-06-24/93bf6fccb08655a7bc5a26b966ac8b7c.jpg&w=780)
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնլ է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը:
Այլ պայմանավորվածություն այս պահին չկա,-ասել է նա:»
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Օ'Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի միջոցառմանն ու հույս է հայտնել, որ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում: