Բայդենն ու Թրամփը բանավեճի ժամանակ 14 անգամ «հիշել են» Պուտինին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը նախընտրական մրցավազքի առաջին հեռուստաբանավեճի ընթացքում 14 անգամ հիշատակել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ինչպես հաշվարկել է ՌԻԱ Նովոստին, 90 րոպեի ընթացքում քաղաքական գործիչները յոթական անգամ հիշել են ՌԴ նախագահին։
Գործակալությունը նշել է նաև, որ Բայդենը բանավեճի ժամանակ երբեք չի ասել «Ռուսաստան» բառը։ Թրամփը երկրի անունը նշել է 16 անգամ։