Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Բայդենը չի պատրաստվում ներում շնորհել Ասանժին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի դիտարկում Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներում շնորհելու հարցը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Ոչ, դա չի քննարկվում»,- ասել է Ժան Պիերը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Հիշեցնենք, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործը պաշտոնապես կարճվել է, նա ազատ է արձակվել Սայպան կղզում (Հյուսիսային Մարիանյան կղզիներ) ԱՄՆ Դաշնային շրջանային դատարանի շենքից։ 

Համաձայն ԱՄՆ իշխանությունների հետ գործարքի պայմանների՝ Ասանժը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի ազգային պաշտպանության մասին տեղեկություններ ստանալու և բացահայտելու դավադրության համար: Իր մեղքն ընդունելուց հետո, ԱՄՆ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նա ազատ է արձակվել։ Վաշինգտոնը պարտավորվել է ապագայում նրա դեմ նոր մեղադրանք չառաջադրել։

Աղբյուրը նկատում է, որ Ասանժի դեմ երկարամյա քրեական հետաքննությունն անսպասելիորեն ավարտվել է ամենաարտասովոր հանգամանքներում։ Նրա գործով վճիռը կայացվել է Սայպան կղզում՝ ամբաստանյալի քաղաքացիության երկրին (Ավստրալիային) մոտ լինելու համար, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասանժը չէր ցանկանում մայրցամաքային Միացյալ Նահանգներ գնալ:

Նշենք, որ Ասանժի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները պայմանավորված են ԱՄՆ-ի պատմության մեջ գաղտնի տեղեկատվության ամենամեծ և սկանդալային արտահոսքով: Ըստ քննիչների, 2009 թվականի վերջից Ասանժը դավադրություն է կազմակերպել ռազմական հետախուզության վերլուծաբան Չելսի Մենինգի հետ՝ WikiLeaks-ում տասնյակ հազարավոր գաղտնի տեղեկություններ հրապարակելով Աֆղանստանում, Իրաքում պատերազմների, ինչպես նաև Կուբայի Գուանտանամո բանտի բանտարկյալների մասին տվյալների վերաբերյալ։ 

Ըստ հոդվածների ամբողջության՝ ԱՄՆ-ում նրան սպառնում էր մինչև 175 տարվա ազատազրկում։ Ասանժի գործունեությունը մեծ աջակցություն է ստացել մամուլի ազատության ջատագովների կողմից, որոնք մատնանշում են նրա դերը հանցավոր ռազմական գործողությունների բացահայտման գործում, որոնք հակառակ դեպքում կարող էին թաքցվել հանրությունից:

Ասանժը բրիտանական Բելմարշ բանտում էր գտնվում 2019 թվականի ապրիլից, որտեղից վիճարկում էր ԱՄՆ արտահանձնումը։ Իսկ նախքան այդ նա ևս 7 տարի թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որը նրան քաղաքական ապաստան էր տվել։

 
Ասանժի ընտանիքի և աջակիցների պնդմամբ՝ նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունը տուժել է դատական վեճերի և բանտարկության ընթացքում:

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո
Ամենադիտված