Շղթայական վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ը, «Subaru»-ն, «Chevrolet»-ն ու 2 «Opel»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Շղթայական վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ը, «Subaru»-ն, «Chevrolet»-ն ու 2 «Opel»-ը](/timthumb.php?src=disc/28-06-24/6ee08d10702738d9c81580beafd96f9d.jpg&w=780)
Ասյօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 18 հասցեի դիմաց, ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութի պատճառով բախվել են 2 «Opel», և կայանված «Mercedes», «Subaru», «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: